National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.02.2022
Նախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գեւորգ Պապոյանը:  

Առաջարկվում է 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետում «10» թիվը փոխարինել «20» թվով:

Մյուս փոփոխությամբ օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետում «տասը» բառը փոխարինել «քսան» բառով :

Ըստ նախագծի հիմնավորման՝ այսօր ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ բուհերը էականորեն ավելի շատ ուսանողների համար են ուսման վճար փոխհատուցում (օրինակ՝ ԵՊՀ-ի պարագայում ուսանողների շուրջ 26 տոկոսը) հետեւաբար գերազանցող 10-ը տոկոսի մասով առաջանում են շահութահարկի եւ եկամտային հարկի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը պետք է որոշում կայացնեն 10 տոկոսը գերազանցող շահառուներին արդյո՞ք տրամադրել ուսման վարձի սահմանված չափով  փոխհատուցում եւ կուտակել հարկային պարտավորություններ, թե՞ փոխհատուցումները իրականացնել մասնակի կամ առհասարակ չիրականացնել այդ 10 տոկոսը գերազանցածների մասով:   Հաշվի առնելով բարձրացված խնդիրները՝ նախագծով առաջարկվում է առաջիկա երկու տարվա համար՝ մինչեւ 2024թ. հուլիսի  31-ը, Հարկային օրենսգրքով սահմանված բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոս շեմը դարձնել մինչեւ 20 տոկոս: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա 2016թ. ապրիլյան եւ 2020թ. 44-օրյա պատերազմներին մասնակցած  եւ ուսանող համարվող էլ ավելի շատ թվով քաղաքացիների տրամադրել ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

Նկատի է առնված այն հանգամանքը, որ 2024 թվականին այդ ուսանողները պետք է իրենց ուսումն արդեն ավարտած լինեն:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի՝ մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am